Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղագործական շուկա

Դեղագործական շուկա.գովազդային ծասխերի ամփոփում

Դեղագործական շուկա.գովազդային ծասխերի ամփոփում

Այսօր դեղամիջոցների շուկան համարվում է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը և այն քիչ ասպարեզներից է, որ գրեթե չի տուժել ճգնաժամից: Մարդկանց կողմից կատարված դեղերի ծախսը նվազում է միայն վերջին հերթին, ուստի պահանջարկը հաստատուն է մնում:

 

Ռուսաստանում 2010 թ. 2-րդ կեսին բնակչության 73%-ը գոնե մեկ անգամ կես տարվա մեջ դեղ է գնել, այս տոկոսը տարիների ընթացքում համարյա չի փոփոխվում: Այս յուրահատկությունը շատ լավ օգտագործվում է արտադրողների և առանց դեղատոմսի դեղամիջոցների դիլերների կողմից: Նրանք բավականին ագրեսիվ գովազդային քաղաքականություն են վարում, որի հետևանքով այս կատեգորիան մշտապես մտնում է գովազդային բյուջեների առաջին տասնյակի մեջ` ամեն տարի ավելի վեր բարձրանալով: Եթե 2008 թ. «Բժշկություն և դեղագործություն» կարգավիճակը զբաղեցնում էր 7-րդ տեղը, ապա 2010 թ. այն 3-րդն էր: Այս կատեգորիայի 90%-ը կազմում է դեղերի և սննդային հավելումների գովազդը, իսկ 10%-ը` բժշկական ծառայությունների գովազդը:


Որպես դեղորայքային միջոցների գովազդման հիմնական միջոց նախընտրում են հեռուստատեսությունը, որի համար նախատեսած ընդհանուր գումարը կազմում է բյուջեի 65%-ը: 2-րդ տեղը զբաղեցնում է մամուլը (17%) և արտաքին գովազդը (15%), իսկ ռադիոն և կինոթատրոնները` գովազդային միջոցների 2%-ը: Համացանցային գովազդը օգտագործվում է գովազդատուների 19%-ի կողմից: Եթե առանձին մանրամասնենք յուրաքանչյուր գովազդատուի և իր ապրանքանիշերի պորտֆելը, ապա մեդիամիքսը շուկայում կտարբերվի ըստ ապրանքի յուրահատկության:


Ամենից շատ գովազդվում են մրսածության և հարբուխի դեմ դեղորայքը և մարսողական համակարգի համար նախատեսված դեղամիջոցները: Այս երկու կարգավիճակներն անփոփոխ զբաղեցնում են առաջին երկու տեղերը: 3-5-րդ տեղերը բաժանում են նյութափոխանակության խանգարման, մկանային և հոդային ցավերի, ցավազրկող և ջերմիջեցնող դեղամիջոցները:

2010 թ. առաջին տասնակը նախորդ տարիների համեմատած կայուն է: Տասնյակում  ավանդական սինթետիկ դեղմիջոցների արտադրողներն են (ոչ դասականներից տասնյակում է Էվալարը): 2010 թ. լիդերը Ֆարմստանդարտն է, 2-րդ տեղում է Էվալարը, w8wnq զբաղեցնում են շուկայի 8%-ը: 3-րդ տեղում է Ռեքիթ Բենքիսըրը (Reckitt Banckiser)՝ 7%:


Առաջատար դեղագործական ընկերությունների տասնյակի գովազդային ծախսերը կազմում են տարեկան բյուջեի 60%-ը` դասական ԶԼՄ-երի միջոցով աջակցելու ոչ դեղատոմսային դեղամիջոցների վաճառքի ակտիվացմանը: Հաջորդ գովազդատուները (11-30 տեղերը զբաղեցնողները) կազմում են ընդհանուր գովազդային բյուջեի 29%-ը, իսկ մնացած 13%-ը տարաբաժանվում է շուկայում  գործող մնացած արտադրողների մեջ՝ 300-ից ավելի ընկերությունների: Սակայն կոդեին պարունակող դեղերի առանց դեղատոմսի վաճաքի արգելումը առաջիկայում կարող է ազդել գովազդատուների և նրանց ապրանքանիշների գրաված դիրքերի վրա: Արգելման դրական որոշման դեպքում առանց դեղատոմսի շուկայից և, հետևաբար նաև գովազդից, կհեռանան այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են Սոլպադեինը, Նուրոֆենը և այլն: Տարածաշրջաններում նման գործընթաց արդեն նկատվում է, օրինակ, Արխանգելսկի շրջանի դեղատների ցանցի ղեկավարությունը արգելել է նման դեղերի գովազդը:


Դեղագործական շուկան ակտիվ զարգանում է, ինչը ավելի է մեծացնում մրցունակությունը: Ըստ կանխատեսումների՝ 2011 թ. գովազդային ակտիվությունը կարող է 17%-ով աճել:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. blog-cl-sib.tomsk.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ